Երեւանում երեկ` հուլիսի 4-ին, Շինարարների փողոցի թիվ 31 շենքի 70-րդ բնակարանի բնակիչը ցանկացել է ինքնասպանություն գործել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հերթապահ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է 1961թ. ծնված Կ. Դեգոյանի ինքնասպանության փորձը: