Դավիթ Շահնազարյանը երեկ հայտարարել է, թե դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսի կազմից, եւ որ մարտ ամսից դադարեցրել է իր քաղաքական գործունեությունը Կոնգրեսի կազմում: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Հետաքրքրականն այն է, որ թեեւ Շահնազարյանն ինքը այդ մասին ուղիղ չի խոսում, սակայն փորձ է արվում այնպես ներկայացնել, թե իբր Շահնազարյանը որոշել է լքել Կոնգրեսը որոշ հարցերում ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած համագործակցության պատճառներով: Մեր տեղեկություններով, սակայն, իրականում, Շահնազարյանը որոշել է լքել Կոնգրեսը ոչ թե ԲՀԿ-ի, այլ շատ ավելի նեղ՝ անձնական պատճառներով»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: