Հուլիսի 10-ին` ժամը 18.00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի 2011-2012 ուսումնական տարվա բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Ավարտական վկայական կստանա բուհի 1268 շրջանավարտ։ 177-ը կարժանանան կարմիր դիպլոմի։

Միջոցառման ընթացքում կհնչի ԵՊԼՀ շրջանավարտի երդումը: Արարողությունը կուղեկցվի համերգային ծրագրով, որի ընթացքում հանդես կգան բուհի շրջանավարտները եւ հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները:

Լրատվամիջոցները հրավիրվում են լուսաբանելու։