Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, հուլիսի 9-ին, գողություն կատարելու կասկածանքով, Լեռնագոգ գյուղի վարչական տարածքից  բերման են ենթարկել 51-ամյա Քյարամ Ա.-ին` իր  «ԶԻԼ-131Ն» մակնիշի ավտոմեքենայով, որը բեռնված է եղել երկաթբետոնյա 5 կոնստրուկցիաներով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ կոնստրուկցիաները Քյարամ Ա.-ն նույն օրը  ապօրինի ապամոնտաժել է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Լեռնագոգ գյուղի տարածքում գտնվող նախկին խոզաբուծական ֆերմայի տանիքից:

Կատարվում է նախաքննություն: