Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հուլիսի 8-ին ավարտվել են հունիսի 1-ին մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հանրապետական ընդունող հանձնաժողովն անցել է աշխատանքի եւ ըստ արդյունքների` որոշում է անցումային միավորները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:
Հուլիսի 15-ին ամեն մի բուհում կկախվեն ընդունելության ցուցակները եւ դիմորդները կիմանան, թե որ ֆակուլտետ են ընդունվել եւ անվճա՞ր, թե՞ վճարովի:
Արդեն ամփոփվել են առաջին եւ երկրորդ` լրացուցիչ փուլով կայացած միասնական քննությունների գնահատականնները, որոնք ներկայացնում ենք կից աղյուսակում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-22-ը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կայացել է պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջին հիմնական փուլը: Դրանից հետո հունիսի 24-ից հուլիսի 1-ը ԳԹԿ-ում ընդունվել են միասնական քննությունների լրացուցիչ երկրորդ փուլին մասնակցելու 815 հայտ: Հուլիսի 2-8 ընթացել են ինչպես միասնական քննությունների լրացուցիչ երկրորդ փուլը, այնպես էլ բանավոր կենտրոնացված եւ ներբուհական քննությունները:































