ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով չորս տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանն առաջիկայում կարող է ազատ արձակվել: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Ենթադրվում է, որ նա ազատ կարձակվի Սերժ Սարգսյանի կողմից ներման արժանանալու միջոցով: Այս հեռանկարի վերաբերյալ մեր թղթակցի հարցին Թամամյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը պատասխանել է, որ ինքը լիազորված չէ ներման խնդրագրի վերաբերյալ հարցերին պատասխանել: Մեր տեղեկություններով, Թամամյանի ներման խնդրագիրն արդեն մեկ շաբաթից ավելի է նախագահական նստավայրում է, եւ սպասվում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանը կստորագրի համապատասխան հրամանագիրը, եւ նա ազատ կարձակվի: Սակայն, այդ մասին հանրությունը չի տեղեկանա, քանի որ ներման հրամանագրերը չեն հրապարակվում»,- գրում է «Հայկական ժամանակը»: