Լուրեր էին տարածվել, թե Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետ Վաչիկ Միսկարյանն իբր աշխատանքից ազատվել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին կեղծ տեղեկանք տրամադրելու պատճառով:  Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

«Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություննից «Ժամանակին» տեղեկացրին, որ Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետի աշխատանքից ազատվելը ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ որեւէ կապ չունի: «Վաչիկ Միսկարյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Նրա` աշխատանքից ազատվելը ոչ մի կապ չունի ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ»,- հստակեցրեց վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը»,- գրում է «Ժամանակը»: