Հուլիսի 11-ին թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերությունը Նուբարաշեն, 6-րդ փողոց, 1/4 հասցեի բնակիչներից ահազանգ է ստացել այն մասին, որ բարձրահարկ շենքի տանիք է բարձրացել մեկ թափառող շուն։
Բնակիչներն իրենց ուժերով չեն կարողացել կենդանուն իջեցնել եւ խնդրել են «Յունիգրաֆ իքսի» աջակցությունը։ Ընկերության աշխատակիցներն անմիջապես արձագանքել են՝ մեկնելով դեպքի վայր եւ բարձրահարկ շենքի տանիքից իջեցրել կենդանուն։
Թափառող կենդանին տեղափոխվել է «Յունիգրաֆ իքս» ընկերության մասնագիտացված կլինիկա, որտեղ այն կստերիլիզացվի, կպատվաստվի, այնուհետեւ բաց կթողնվի։



























