Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներն, այսօր` հուլիսի 12-ի գիշերը, առանց համապատասխան փաստաթղթի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի փաստաթղթերը: Մեքենան բեռնված է եղել մոտ 3.5 խմ փայտանյութով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը հայտարարել է, որ փայտանյութն ինքն ապօրինի հատել է հուլիսի սկզբներին` Վահագնի գյուղի վարչական տարածքին հարակից անտառից:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կատարվում է հետաքննություն: