Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, հուլիսի 11-ին, ժամը 22:30-ին, Վանթյան փողոցի թիվ 61 հասցեից բերման են ենթարկել 33-ամյա Ռոման Ղազարյանին, ով հունիսի 27-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռ. Ղազարյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Նույն օրը, ժամը 09.10-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 31-ամյա Միլաձե Ն.-ին, ով ապրիլի 18-ից Ֆինլանդիայի Ինտերպոլի ազգային բյուրոյի կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:



























