«Ժողովուրդը» գրում է, որ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, որին պատկանող ընկերության ավտոբուսների վարորդները բողոքի ցույցեր են անում ԲՀԿ նախագահի դեմ, այս օրերին Հայաստանում չէ:

«Թերթի աղբյուրները փոխանցում են, որ նա անգամ իր ընտանիքի անդամներին է երկրից դուրս հանել (արդեն տեղեկացրել էինք, որ նա պետք է մեկներ Դուբայ): Պալաչը նման որոշում է կայացրել հատկապես այն ժամանակ, երբ ԲՀԿ-ականները շատ կոշտ հայտարարությամբ են հանդես եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարեգործական երթուղիների «դեմ» դուրս գալու համար:

Նա հայտարարել է, որ ինքը կվերադառնա ՀՀ, երբ լուծվեն իր սեփական ընկերության հետ կապված հարցերը»: