Հուլիսի 12-ին, ժամը 16.35-ին, Աշոցքի բաժնի ծառայողները անասնագողությունները կանխելու նպատակով ծառայություն են կատարել Հարթաշեն համայնքին պատկանող «Քարախաչ» կոչվող ամառանոցային տարածքում, որտեղ 42-ամյա Նվեր Գ.-ին պատկանող վագոն-տնակում հայտնաբերել եւ առգրավել են «ՏՕԶ-8» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսավոր հրացան ու նույն տրամաչափի 44 շինարարական փամփուշտներ, որոնք ըստ վերջինիս հայտարարության՝ պատկանել են հանգուցյալ պապին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























