Իրաքի կառավարության խոսնակ Ալի ալ-Դեբբաղը հերթական զգուշացումն է արել Թուրքիայի իշխանություններին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իրաքի կառավարության խոսնակը զգուշացրել է Թուրքիային՝ դադարեցնել Իրաքի օդային տարածքը խախտելու դեպքերը։
Իրաքի կառավարության այս հայտարարությունը մեկնաբանվում է որպես զգուշացում՝ չհարվածել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ճամբարները։
Նշենք, որ օրեր առաջ Իրաքի կառավարության խոսնակը մեղադրել է Թուրքիային՝ առանց Բաղդատի թույլտվության Հյուսիսային Իրաքից նավթ ներկրելու մեջ՝ պնդելով, թե Թուրքիան դրանով նավթի մաքսանենգություն է իրականացնում։



























