Վերջին ժամանակներս երկրում, հատկապես մայրաքաղաքում տաքսիների թիվը կտրուկ աճել է: Այդ գործունեության լիցենզավորումը կարծես թե կարգուկանոն է հաստատել այդ ոլորտում: Թե ինչպիսին է ներկայումս տաքսիների դրությունը, News.am-ին պատասխանել է  «Հայաստանի Հանրապետության տաքսի ծառայությունների գործատուների ասոցիացիայի» նախագահ Վահագն Սահակյանը:

Ներկայումս տաքի ծառայությունների գործունեությունը զգալի կարգավորվել է: Գրեթե բոլոր մեքենաներն ունեն դեղին հատուկ պետհամարանիշներ, հաշվիչներ…

Այո, իսկապես վերջին տարիներին Հայաստանում տաքսի ծառայությունների սպասարկման որակը լավացել է: Առաջին հերթին, մեր երկրում ընդունվեցին հաշվիչները: Դա հնարավորություն տվեց տաքսի ծառայություններին վերահսկել աշխատանքային գործընթացը եւ վերլուծել ֆինանսական հոսքն իրենց կազմակերպություններում: 

Բացի դրանից, հաշվիչերը կանխում են վարորդների «ձախ» շահույթը: Երկրորդ, հաշվիչները հնարավորություն են տալիս հաճախորդներին իմանալու ճանապարհի հստակ հեռավորությունը եւ  հավաստիանալ երթեւեկության արժեքի  ճշգրտությանը:  

Եւ, երրորդ, էականորեն բարլավվել է օրինականությունն այս ոլորտում: Պետք է նշել, որ  իրավական եւ կանոնադրական մշակման գործում ակտիվ մասնակցել է նաեւ մեր` «Հայաստանի Հանրապետության տաքսի ծառայությունների գործատուների ասոցիացիան»: 

Հանրապետության մայրաքաղաքում տաքսիները հանդիպում են ամեն քայլի: Երեւի պատճառը հասարակական տրանսպորտի անբավարար աշխատա՞նքն է:

Դուք իրավացի եք: Արդեն երկար տարիներ է, ինչ ներդրումներ չեն արվում քաղաքային հասարակական տրանսպորտի ոլորտում: Բնական է, որ այդ պայմաններում շատ քաղաքացիներ գերադասում են տաքսիները, հատկապես, երբ նրանք ուշանում են աշխատանքից, շտապում են միջոցառումների եւ նման բաներ: Պետք է նշել, որ մայրաքաղաքում տաքսի-մեքենաներն իրականացնում են շուրջ 200 հազար ուղեւորափոխադրում, երբ նրանց քանակը 600 հազար է:  

Ի՞նչ խնդիրներ դեռեւս կան տաքսու ոլորտում:

Դեռեւս ավարտված չէ տաքսի ծառայությունների լիցենզավորման հիմնական գործընթացը: Ցանկալի կլիներ հեշտացնել այդ գործընթացը:
Երեւանում քանի՞ տաքսի ծառայություններ եւ անհատական տաքսիստներ կան:
Վիճակագրությունը մոտավոր է, քանի որ բոլոր մեքենաները գրանցված չեն: Երեւանում հաշվվում են մոտավորապես 300 տաքսի ծառայություններ եւ 5 հազար անհատական տաքսիներ: Ընդհանուր առմամբ տաքսապարկը մայրաքաղաքում 20 հազար մեքենա է:

Միլիոնանոց քաղաքի համար դա շա՞տ է, թե՞ քիչ:

Երեւանում հասարակական տրանսպորտի պակաս կա: Եթե այդ խնդիրն իր լուծումը չգտնի, ապա տաքսիների քանակը կարող է շատանալ… Բնականաբար, դրան կնպաստի նաեւ բնակչության շահույթի աճը:

Կարելի՞ է կմ-ի համար 100 դրամ  վճարը  համարել դրական:

Այն նվազագույնն է, գրեթե բոլոր տաքսի ծառայություններն աշխատում են  վնասով…
Քաղաքացիները հաճախ դժգոհում են, որ նույն հեռավորության համար տարբեր տաքսու վարորդներ տարբեր գումար են պահանջում, ընդ որում տարբերությունը 7-8 կմ-ի համար կազմում է 500 դրամ…
Նման տարբերությունն օբյեկտիվ կարող է լինել, քանի որ անհատական տաքսի ծառայությունների  վճարները տարբերվում են: Տարբերութունը կարող է լինել ինչպես 1 կմ-ի համար, այնպես էլ նվազագույն վճարը: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ մեքենաներում գնացուցակ լինի: Այդ ժամանակ անհասկանալի իրավիճակ չի ստեղծվի վճարելիս: