Թուրքիա-Սիրիա Հաբուր սահմանակետում գողությունների ավելացման բողոքներից հետո թուրք զինվորականները գործի են անցել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրք զինվորականները գողության մասին բողոքները լսելուց հետո հավաքել են սահմանակետում շրջիկ առեւտրով զբաղվող խմբի անդամներին՝ հրահանգելով հեռանալ սահմանակետից։
Այդ ընթացքում սահմանն անցնողներից մեկը տեսախցիկով ֆիքսել է այն պահը, երբ թուրք զինվորականները մի խումբ երեխաների տանում են նախկինում հերթապահ անցակետ եղած մի տարածք եւ մահակով հերթով հարվածում երեխաների ձեռքերին։




























