Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը ձեռք է բերել Վազգեն Սարգսյան 3 եւ Զաքիյան փողոցի N 2/1 հասցեներում գտնվող շենքերի քանդումից հետո ազատված հողամասը` մոտ 0.5 հա տարածքով; ՀՀ կառավարությունն այսօր` հուլիսի 19-ին որոշեց թույլ տալ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը` ուղղակի վաճառքի ձեւով եւ կադաստրային արժեքով հողամասը վաճառել Զվարթնոց միջազգային օդանավակայանում գրանցված «Տանգո» ընկերությանը:
Գնորդը պարտավորվում է իր միջոցներով մինչեւ 2015 թ. հունիսի 30-ը այդ տարածքում կառուցել հասարակական նշանակության նոր շենք:



























