«Յունիբանկի» «Մագնիս» արտոնությունների ծրագրի գործընկերներ` TOP MOTORS եւ ROYAL MOTORS ընկերությունները, որոնք հանդիսանում են MAZDA-ի եւ SUZUKI-ի բացառիկ ներկայացուցիչները Հայաստանում, հայտարարում են հատուկ ակցիա: Ապառիկ MAZDA ավտոմեքենա ձեռքբերած բոլոր գնորդների փոխարեն TOP MOTORS ընկերությունը կիրականացնի վարկի երկու ամսվա մարում, իսկ ROYAL MOTORS ընկերությունը, SUZUKI ավտոմեքենաների գնորդների փոխարեն կվճարի 4 ամսվա տոկոսագումարը:
Ակցիայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ` զանգահարելով (+37410) 37 10 10 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ «Յունիբանկը» TOP MOTORS եւ ROYAL MOTORS ընկերությունների հետ համագործակցության շրջանակներում MAZDA եւ SUZUKI ավտոմեքենաների ձեռքբերման համար տրամադրում է վարկեր հետեւյալ պայմաններով. նվազագույն կանխավճարը` 10%, վարկի գումարը` մինչեւ 15 մլն դրամ, վարկի ժամկետը` 48 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 14%:
Յունիբանկը հանդիսանում է ավտովարկավորման հայաստանյան շուկայի առաջատարներից մեկը եւ ակտիվ աշխատանքներ է իրականացնում այդ ուղղության զարգացման համար: 2012թ.-ի հունիսի 31-ի դրությամբ բանկի ավտովարկավորման պորտֆելը գերազանցել է 4.1 մլրդ դրամը:



























