ԱՄՆ-ում հուլիսի 20-ին նշում են վնասակար սննդի օրը, կամ բառացի «Սննդային մնացորդների օրը» (Junk Food day): Տոնը նախատեսված է ամեն տեսակ չիպսերի, տապակած կարտոֆիլների, քաղցրեղենի ու ֆասթ-ֆուդի սիրահարների համար:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», նույնիսկ ամենահայտնի ազգային կերակուրը` հոթ-դոգը աղբ համարվող ուտելիքների շարքում է: Ուստի զարմանալի չէ, որ ամերիկացիների գրեթե  60%-ը տառապում  է ավելորդ քաշից, եւ եթե «բնակչության ճարպակալումը» շարունակվի ներկայիս դինամիկայով, ապա 2015 թ.  75%-ը կհամարվի «ծանր քաշային»:

«Վնասակար սնունդ» տերմինն առաջին անգամ  շրջանառության մեջ է մտել 40 տարի առաջ` միկրոկենսաբան Մայքլ Ջեկոբսոնի կողմից, ով այդպես է անվել բարձր կալորիականություն եւ առողջության համար վնասակար բաղադրիչներ պարունակող սննդամթերքը:

ԱՄՆ Քալիֆորնիայի  «Scripps Research Institute»-ի գիտնականները 2008 թ-ին ապացուցել էին, որ «վնասակար սնունդը» ուղեղի վրա նույնպիսի ազդեցություն է  ունենում, ինչպես թմրանյութերը` առաջացնելով սննդային կախվածություն: