Նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով` ՏԻՄ ընտրությունները 2013-ի նախագահական ընտրություններում ընտրական կեղծիքներն աշխատեցնելու համար են: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Այսօրվա իշխանության պայմաններում ընդհանրապես ընտրությունների մասին խոսելն ավելորդ է, նշանակումներ են տեղի ունենում, միայն Կապանում չէ, բոլոր տեղերում էլ նույնն է, նույնիսկ 50 հոգանոց գյուղում գյուղապետ ընտրելն արդեն խնդիր է դարձել: Նման համակարգի պայմաններում ի՞նչ է նշանակում տեղական ընտրություն, լավ կլիներ` դա էլ չլիներ, լավ կլիներ` նշանակեին, վերջացնեին, որ թշնամանք էլ չլիներ, թե չէ` գյուղերում բարեկամներն են թշնամանում, 100 տարվա ընկերները»,- մեզ հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը»,- գրում է «Առավոտը»:



























