Սեպտեմբերի 23-ին Երեւանում վնասազերծված «բանդայի» գողոնը, թեեւ մինչ օրս համարվում էր չհայտնաբերված, բայց, պարզվում է, իրավապահներին հաջողվել է հայտնաբերել Նապոլեոն Ազիզյանից տանից գողացված ֆոտոխցիկը: Ավելին` «բանդայի» անդամները այնքան անփույթ են գործել, որ ֆոտոխցիկի մեջից չեն չջնջել Նապոլեոն Ազիզյանի թոռների նկարները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «բանդայի» պարագլուխ համրվող Արտյուշա Հակոբյանի փաստաբանը` Հովիկ Արսենյանը:

Փաստաբանը «Բանդայի» գործով նախապատրաստված նյութերին ծանոթանալուց հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հարց է տալիս. «Այս գործով ի՞նչ կապ ունի Արտյուշա Հակոբյանը: Եթե նույնիսկ այդպես է որպես «բանդայի» ղեկավար, կազմակերպիչ, «ուղեղ» որակում արտահայտությունները`միայն գեներալ, լեյտենանտ Ալիկ Սարգսյանին է: Նյութերին ծանոթանալիս նման ապացույց, փաստական տվյալ փնտրել եմ անընդհատ: Ավելին` մի քանի անգամ եմ ընթերցել, բայց այն գոյություն չունի»:

Ստացվո՞ւմ է, որ թե մեղադրողի, թե վկայի դերում միայն Ալիկ Սարգսյանն է, հարցին, Արսենյանը պատասխանեց. «Ինչպես ասում են ինքը խաչը դրեց: Բա հիմի չասեմ, այ ընկեր, ո՞ւր են այն թղթերը, այդ փաստերը, ներկայացրու ոնց հասարակությանը ներկայացրեցիր` անմեղության կանխավարկածը մի կողմ դրած: Նախաքննության ընթացքում միջնորդություն եմ ներկայացրել, որ Ալիկ Սարգսյանին հարցաքննեն կամ գոնե հարցաքննեն այն մարդուն, ով գրել-տվել է իրա ձեռքը, որ ինքը կարդա: Քրեական դատավարության 86 հոդվածով մերժում են` պատճառաբանելով, թե հետաքննության մարմնի պետ է: Դե, որ պաշտոնատար անձ է, ավելի լավ, նա չարաշահել է իր պաշտոնատար լիազորությունները: Դե գործ հարուցեք Ալիկ Սարգսյանի նկատմամբ»,- ավելացրեց Հովիկ Արսենյանը:

Արդյունքում, ըստ փաստաբանի, արհեստածին ճանապարհով բերել են Արտյուշ Հակոբյանին փորձել կապել գործի հետ եւ ներկայացնում գործի շինծույությունը ապացուցող մի քանի օրինակներ: «Սեպտեմբերի 23-ին մի խումբ են վնասազերծում եւ, նույն օրը ամառանոցում խուզարկություն կատարելով,Մակարով տեսակի ատրճանակի վրա այլեւս բութ մատի հետք են հայտնաբերում, որը վերագրում են Արտյուշ Հակոբյանին: Հաջորդ օրը արդեն եզրակացությունը պատրաստ է մինչեւ Արտյուշ Հակոբյանի բերման ենթարկելը: 24-ի երեկոյան են բերման ենթարկել: Բա Դուք արդեն ապացույցը ունեիք, էլ ի՞նչի կալանքի սանկցիայով բերման չեք ենթարկում»,- հարցնում է Հովիկ Արսենյանը: Նա նաեւ ասաց, որ բազմաթիվ հեռախոսներ են առգրավել` կասկածյալների, վկաների, սակայն հեռախոսազրույցները չեն վերծանել, թեեւ ըստէության իր միջնորդությունը բավարարվել էր: «Ժամանակին միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի տվյալ բջջային հեռախոսների օպերատորին հարցումներ կատարեն եւ այդ հեռախոսահամարների 2011թ-ի հունվարից մինչեւ 2011թ-ի սեպտեմբերի 25-ը ներառյալ`մուտք ու ելիքի վերծանումները վերցնեն: Միջնորդությունը բավարարվել էր, գրել էին, որ հետագա քննարկման առարկա կդառնա, բայց չի կատարել: Ինչո՞ւ: Խնդիրը կայանում է նրանում, որ փորձ է արվել տպավորություն ստեղծել, որ Արտյուշ Հակոբյանը այս անձնավորությունների հետ մասնակցություն կամ կապ ունի»,- ընդգծեց փաստաբանը:

Նա ասաց, որ ավելի ծիծաղելի է հաջորդ օրինակը: Հովիկ Արսենյանի խոսքով, վերցրել են մի անձնավորության հարցաքննել, որը ասում է թե մի քանի օր վնասազերծման ժամանակ սպանված Գուրգեն Հայրապետյանին  իր մեքենայով  ինքը Երեւան քաղաքում ծառայել է: Ավելին`  բազմաթիվ մարդկանց է ծառայել, բայց չգրված մի կարգ է գոյություն ունեցել, որ չի հարցրել, թե ո՞վքեր են, ո՞վ են, ի՞նչ են: «Բայց համ այդպես է ցուցմունքը տալիս համ էլ ասում է, գիտեք ինչ , հուլիս, օգոստոս ամսին ավտոմեքենան նստեց մի անձնավորություն եւ որոշ ժամանակ անց իջեցրեցինք Երեւան քաղաքում, բայց չի ասում, թե որտեղ: Ավելին` իջեցնելուց հետո հարցրել է, թե ո՞վ է Գուրգեն Հայրապետյանն էլ, ասել է ո՞նց թե չես ճանաչում Գառնեցի Արտուշն էր մենակ իրա հետ եմ գործ անում: Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ է կատարում: Ի՞նչ ձեւական, արհեստական, կծկտուր գործ են սարքել»,- նշեց Հովիկ Արսենյանը եւ հավելեց. «Կամ Նահապետ Ազիզյանի բնակարանից մեծ արժողության իրեր են տարել` կտավներ, ոսկյա զարդեր եւ այլն եւ այլն, հանկարծ ոչինչ չեն գտնում մեկ ֆոտոապարատի ճանաչում են կազմակերպել: Իբր ֆոտոխցիկը գտնվել է Մերսեդեսի միջից: Ֆոտոապարատի մեջ էլ Ազիզյանի թոռների լուսանկարներն են եղել: «Պետության ֆունկցիան է, որ վնասազերծի եւ պատժի ցանկացած հանցագործություն: Բայց չի կարելի բերել հասցնել այնպիսի աստիճանի, որ բազմաթիվ  անգամ ընթերցելուց հետո բացարձակապես ոչ մի համոզում չբերի իմ մոտ, որ հանցագործությունները այս խումբն է կատարել: Այսինքն` այդքան կեղտոտ գործ անող էին էլի: Դե թող մի հատ թանկարժեք ապացույց գտնեին: Որքան էլ զազրելի հանցագործություն են կատարել, բայց հանցագործները, այսպես ասած, մաքուր գործ են արել: Գոնե առնվազն կբռնեին-կջնջեին, չէ՞, մեջի նկարները: Բայց տեսեք, թե ինչ անփույթ են գտնվել»,- լրացրեց Հովիկ Արսենյանը եւ ավելացրեց, որ քննչական խումբը ովքեր, որ զբաղվում են այս գործով պետք է դիմում գրեն եւ դուրս գան այս աշխատանքից, քանի որ նրանց թույլ չեն տվել աշխատել:

«Բան չունեմ ասելու, նախ արհեստավարժ չեն եղել եւ, երկրորդը, նաեւ թույլ էլ չեն տվել: Նախաքննական մարմինը ատամներ չի ունեցել»,- համոզված է փաստաբանը: Հովիկ Արսենյանը նկատեց, որ այսօր բազմաթիվ օրինակներ ունեն իրավապահները, երբ նմանատիպ գործերով խմբերի են դատապարտել, սակայն  մի քանի տարի հետո իսկական կատարողներն են հայտնաբերվել: «Դա նրանից է, որ չի հրապարակվել, թե ինչպես են վարվել այն աշխատողների հետ, ովքեր հանիրավի ապացույցներ են ստեղծել եւ անմեղ մարդկանց էին դատապարտել: Իրենք այդ օրինակները ունեն եւ, ես զարմանում եմ, թե ինչպես են շարունակում գործել այդ նույն ձեռագրով եւ չի բացառվում, որ մի քանի տարի հետո կամ շատ արագ իսկական կատարողները ի հայտ գան»,- ասաց Հովիկ Արսենյանը:

Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե ինչու մինչեւ սույն գործի նախաքննության ավարտը 16 ձերբակալվածներից 10-րը ազատ արձակվեցին, իսկ մյուս 6-ը ոչ ինչին ի պատասխան արձագանքեց.« Ես վերծանումներ չունեմ եւ չեմ կարող ասել, թե սկզբից վերցված եւ դուրս թողած մարդկանց կապերը ո՞ւր էին տանում: Բայց, որ կապերը երբեւիցե Արտյուշ Հակոբյանին չէին տանում, դրա մասին խոսք լինել չի կարող»:

Հարցրեցինք նաեւ, թե ինչն է  խանգարում Վլադիմիր Գասպարյանին ընդունել, որ իրականում վնասազերծվածը ճիշտ բանդան չէ: «Նախկին ոստիկանապետը այսպիսի հանձնարությամբ փորձեց ռեալիզացնել: Վլադիմիր Գասպարյանը ինչ կարող էր անել: Ժամացույցը արդեն միացվել է»,- պատասխանեց Հովիկ Արսենյանը. «Այնինչ` մենք օրենքի երկիր ենք, բայց օրենքը մեր երկրում գերակա չէ»:

Ի դեպ, Հովիկ Արսենյանը նշեց, որ Արտյուշ Հակոբյանը եւս ասել է, որ ինքը, որպես բանդայի անդամ ընտրվել է վրեժխնդրության արդյունքում: «Արտյուշ Հակոբյանը ասում է  այն, ինչ իր հայրն է ասել` անձնական վրեժխնդրություն է: «Նա հենց առաջին օրը ասաց, որ, Հովիկ ջան, ես տեղյակ էի , որ նման բան են ուզում անել: 2 օրը մեկ կենտրոնի օպերգծով տեղակալը ինձ միշտ հրավիրել է զրույցի: Ասել են նաեւ, որ իրեն հետեւում են: Ինքն էլ ասել է ավելի լավ հետեւեք տեսք ինչով եմ զբաղվում»,- մանրամասնեց Հովիկ Արսենյանը եւ ավելացրեց, որ պաշտպանական կողմը բոլոր հիմքերը կունենար գործը շահելու, եթե օրենքը մեր երկրում գերակա լիներ: «Այնինչ` մենք օրենքի երկիր ենք, բայց օրենքը մեր երկրում գերակա չէ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի»  նախաքննությունը եւս ավարտվել է: Իսկ 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել: 

Տեղեկացրել էինք նաեւ, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունը սեպտեմբերի 23-ին իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման էին ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել էին փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից: Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի»  նախաքննությունը եւս ավարտվել է: Իսկ 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել: Իսկ Գառնի Սուրիկի Լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը` Արտյուշ Հակոբյանի հայրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Արտյուշ Հակոբյանը ,երբ 16 տարեկան է եղել նրա եւ Ալիկ Սարգսյանի միջեւ ծեծկռտուք  է տեղի ունեցել,  ինչն էլ պատճառ է դարձել, որ Ալիկ Սարգսյանը  տարիներ անց  նրա նկատմամբ անհիմն մեղադրանք առաջադրի եւ այդ կերպ վրեժխնդիր լինի: Ինչը, սակայն Ալիկ Սարգսյանը հերքել էր:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը