Լուսանկարիչ Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ ժպտացող հայ զինվորների մեծադիր լուսանկարներ էին փակցվել Խաչատուր Աբովյանի արձանին հարող տարածքում եւ Աբովյան - Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում: Լուսանկարիչը իր ընկերների հետ հայկական զորամասերից մեկում ընտրել էր 20 զինծառայողներ եւ լուսանկարել նրանց ժպտուն դեմքերը:

Այս փողոցային ցուցահանդեսով լուսանկարիչը նպատակ ուներ ցույց տալ, որ բանակում հայ զինվորը ժպտալ գիտի եւ ցանկացել է կոտրել այն կարծրատիպը, ըստ որի հայկական բանակում զինվորները վատ հոգեվիճակում են գտնվում: 

Սակայն սեպտեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ անհայտ անձանց կողմից պատռվել են ժպտացող զինվորների լուսանկարների մի մասը:

Լուսանկարիչը Ֆեյսբուքի իր էջում գրել է, թե իրենք կրկնելու են ակցիան: Նա նաեւ մտավախություն ունի, որ կարող են վնասել նաեւ Սայաթ-Նովա Աբովյան փողոցների լուսանկարները, եւ խնդրել է իր ընկերներին գիշերային հերթափոխ կազմակերպել` դրանց պահպանման համար:

Լուսանկարը վերցված է Ալբերտ Պողոսյանի Ֆեյսբուքի էջից: