Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այցի շրջանակներում նախատեսվում են նախարարի հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։ Կքննարկվեն հայ-ռուսական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:




























