Հունվարի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության` 2 , կողոպուտի` 1 եւ խարդախության 4 դեպքեր, որոնք բոլորն էլ բացահայտվել են:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է նաեւ գողության` 24 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է խուլիգանության 6 դեպք, բացահայտվել է 5-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության, կողոպուտի եւ ավազակային հարձակման 1-ական դեպք:
Անցած 13 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 75 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 118-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























