Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Սու-27 կործանիչը Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքի վրա կատարած ծրագրային թռիչքի ժամանակ անհետացել է։

«Интерфакс»-ը, վկայակոչելով Խաբարովսկի իրավապահ մարմիններին, հաղորդում է, որ ներկայումս իրականացվում են կորած ինքնաթիռի հայտանբերման աշխատանքներ։

Կործանիչի հետ կապը ընդհատվել է պլանային թռիչքի ժամանակ՝ հունվարի 14-ին, տեղի ժամանակով 9:27-ին։

Նախնական տվյալներով, ինքնաթիռը կորել է օդանավակայանից մինչեւ 30 կմ հեռավորության վրա գտնվող հատվածում։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով, ինքնաթիռի եւ օդաչուի հայտնաբերման համար օդ են բարձրացվել փրկարարահետախուզական ծառայության ուղղաթիռները։