Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող ՍՈՒ-27 կործանիչի կտորները, որը փորձարկումային թռիչքի ժամանակ կորել էր ռադարներից, գտնվել են Խաբարովսկի մարզում՝ Ամուրի Կոմսոմոլսկ շրջկենտրոնից 20 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռի ընկնելու վայր են ժամանել ռազմաօդային ուժերի եւ պաշտպանության նախարարության որոնողական բրիգադները: Հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Կործանված ինքնաթիռի օդաչուն չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ ՍՈՒ-27 կործանիչը պլանային ուսումնական թռիչք է իրականացնելիս եղել Ամուրի Կոմսոմոլսկի շրջանում, երբ թռիչքից երկու րոպե անց կորել է ռադարներից: Ինքնաթիռի կործանման նախնական պատճառները չեն նշվում: ՍՈՒ-27-ը համարվում է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հիմնական ինքնաթիռը: Նման ինքնաթիռներ կան նաեւ ԱՊՀ երկրների, Չինաստանի, Վիետնամի եւ այլ երկրների զինված ուժերում: