Երկու ոստիկան է զոհվել ու եւս մեկը վիրավորվել Ինգուշիայի «Կովկաս» մայրուղում ոստիկանության մեքենայի գնդակակոծման արդյունքում։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ի երեկոյան, տեղի ժամանակով՝ 19:15։ Անհայտ անձինք կրակել են ոստիկանների վրա «ВАЗ-2199» ավտոմեքենայից։ «Վեստիի» հաղորդմամբ, հարձակման ժամանակ վիրավորված ոստիկանը կարողացել է պատասխան կրակ բացել հանցագործների ուղղությամբ։ Հնարավոր է, որ հանցագործները եւս վիրավորված լինեն։ Նրանց ավտոմեքենայի վրա մնացել են գնդակների անցքեր։
Ինգուշիայի դատախազության հետաքննիչ կոմիտեի հետաքննական մարմինը հարուցել է քրեական գործ։ Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-հետաքննչական խումբը։ «Интерфакс»-ի հաղորդմամբ, դեպքի վայրում հայտնաբերվել են 7, 62 մմ տրամաչափի պարկուճներ։




























