Ինգուշիայում գազատարի հերթական պայթյունն առանց գազի է թողել հանրապետության ավելի քան 107 հազար բնակիչների: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Հարավային կենտրոնը, Ստավրոպոլ-Թբիլիսի գազատարի վրա պայթյունը տեղի է ունեցել ՝ հունվարի 17-ին: Դրա պատճառները դեռ չեն հաղորդվում: Գազատարի վրա հրդեհ է բռնկվել, ներկայումս բոցը աստիճանաբար մարում է: Միջադեպի վայրում աշխատում է վերականգնողական խումբը, որ ժամանել է Հյուսիսային Օսիայից:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ինգուշիայի գազատարի վրա պայթյունները հաճախակի երեւույթ են դարձել: Հունվարի 6-ին իրավապահները պայթուցիկ սարք էին հայտնաբերել Մոզդոկ-Թբիլիսի գազատարի վրա: Մոզդոկ-Թբիլիսի գազատարով ռուսական գազն առաքվում է Հայաստան: