Այսօր՝ հունվարի 19-ին, ուղղափառ եկեղեցին նշում է 12 ամենագլխավոր տոներից մեկը՝ Քրիստոսի Մկրտությունը։ Ավանդույթի համաձայն՝ այդ օրը հազարավոր հավատացյալներն ընկղմվում են այսպես կոչված «հորդանան» սառցանցքի մեջ, որի անունը գալիս է համանուն գետից եւ որում մկրտվել է Հիսուս Քրիստոսը։

Արարողակարգը հետեւյալն է. հավատացյալը երեք անգամ սուզվում է ջրի մեջ՝ կրկնելով «Հանուն Հոր եւ Որդու, եւ Սուրբ Հոգու» բառերը։