2009 թվականին Հայաստանի արտաքին պարտքի ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերական ցուցանիշն ավելացել է՝ կազմելով 36 տոկոս։ Այս մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության 2009 թվականի կատարված աշխատանքի արդյունքի մասին հաշվետվությունում։ Ըստ դրա՝ 2008 թվականին արտաքին պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ եղել է 13,2 տոկոս։ Հաշվետվությունում նշված է, որ արտաքին պետական պարտքի կեսի ավելին ձեվավորվել է 35-40 տարով տրամադրված վարկերով, որոն արտոնյալ ժամանակահատվածը 7-10 տարի է։ Այդ ընթացքում հիմնական գումարի մարում չի կատարվելու, իսկ վարկերի տարեկան միջին տոկոսադրույքը կազմել է 0,8 տոկոս։
Նախարարության հաշվետվության համաձայն՝ ներքին պետական պարտքը տարավերջին կազմել է 140,6 մլրդ դրամ։ 2009 թվականին շրջանառության մեջ գտնվող պետական պարտատոմսերի միջին ժամկետայնությունը կազմել է 1391 օր։ Ներքին պետական պարտքը, նախարարության գնահատականով, կկազմի ՀՆԱ-ի 4,5 տոկոսը։




























