Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը 2009 թվականի իր հաշվետվության մեջ նշել է այն ծրագրերը, որոնց կատարումն իր մեջ պարունակում է տնտեսական աճի ցուցանիշների բարելավման միտում:
Դրանց շարքում են.
- «Զվարթնոց» ազատ տնտեսական գոտու ներդրումային ծրագրի մեկնարկը` գյուղմթերքների արտահանման ենթակառուցվածքի կառուցման նախագծային աշխատանքների ավարտ եւ ոսկերչական իրերի արտադրության կենտրոնի հիմնում,
- Միջուկային բժշկության ֆրանսիական կենտրոնի կառուցման մեկնարկ,
- Շվեյցարական ներդրողի կողմից ջրերի արտադրության հիմնում Կոտայքի մարզում եւ բարձրակարգ հյուրանոցի կառուցման մեկնարկ Երեւանի Կիլիկիա թաղամասում:
- Հնդկական Firestone ընկերության բարձրակարգ ոսկերչական իրերի արտադրության գործարանի բացում` ապահովելով ադամանդագործությունից մինչեւ պատրաստի ոսկերչական իրերի արտադրություն շղթայի գործառնությունը:



























