Մոսկվայի հարավում՝ ոչ հեռու «Վարշավսկայա» մետրոյից բազմահարկ մի շենքում հունվարի 21-ի գիշերը կենցաղային գազի պայթյուն է որոտացել: Գազը պայթել է չորրորդ հարկի մեկսենյականոց բնակարանում: Արդյունքում, հարվածային ալիքից ջարդվել են բնակարանի ներքին պատերն ու միջանցքի ապակիները: Արտակարգ միջադեպից տուժածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով իրավապահ համակարգի իր աղբյուրները, գազի պայթյունից մի մարդ է տուժել:
Միջադեպի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները, հստակեցվում է պայթյունի պատճառը: «Վզգլյադի» փոխանցմամբ՝ մասնագետները գազազրկել են ողջ շենքը:




























