Ուշագրավ դեպք է տեղի ունեցել նախօրեին՝ ժամը 17.30-ին Կրեմլի Սպասսկի դարպասների մոտ: Դաղստանից ներգաղթած 35-ամյա Բախտիարը փորձել է մտնել Կրեմլ եւ խնդրել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի դստեր ձեռքն ու սիրտը:
Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը՝ վկայակոչելով «Կիտայ-գորոդի» ոստիկանապետ Օլեգ Վասիլեւին, պարեկները ձերբակալել են կասկածելի տղամարդուն, որ պտտվում էր Կրեմլի մուտքի մերձակայքում:
Տղամարդը հայտնել է, որ շտապում է հանդիպել նախագահին, մասնավոր զրույցում նրանից դստեր ձեռքը խնդրելու համար:
Արդյունքում անբախտ փեսացուին տեղափոխել են հուգեբուժարան ՝ստուգման ենթարկելու համար:
Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի նախագահը դուստր չունի, այլ միայն որդի՝ Իլյա անունով՝ ծնված 1996թ.-ին:
Աղբյուրի փոխանցմամբ, դաղստանցին Մոսկվա է ժամանել մեկ տարի առաջ եւ տեղավորվել շինարարություններից մեկում որպես կռունկավար: Այս ողջ ընթացքում նա աշխատած գումարները պարբերաբար ուղարկել է հարազատներին: Սակայն ճգնաժամի պատճառով շինարարությունը փակել են, Բախտիարը կորցրել է աշխատանքն ու որոշել ֆինանսական վիճակը շտկելու համար անհավասար ամուսնություն ձեռնարկել նախագահի դստեր հետ:




























