Ամերիկյան հետազոտական Heritage Foundation հիմնադրամը ամերիկյան The Wall Street Journal գործարար թերթի հետ համատեղ հրապարակել է «Տնտեսական ազատությունների ցուցանիշ-2010» զեկույցը, որ հիմնադրամը պատրաստում է 1995 թվականից:

Վարկանիշը կազմողները գնահատել են աշխարհի 175 երկրներում տնտեսական ազատությունները տաս ցուցանիշներով, այդ թվում՝ բիզնեսի վարումը, առեւտրի ազատությունը, դրամային եւ դրամա-վարկային քաղաքականությունը, ներդրումների ազատությունը, աշխատանքային շուկան, նաեւ կոռուպցիան:

50 միավորից քիչ ստացած երկրները համարվում են «բացարձակ անազատ», 50-ից 60՝ «հիմնականում անազատ», 60-70՝ «հիմնականում ազատ», իսկ 80-ից բարձր՝ «ազատ»:

Հայաստանը վարկանիշում զբաղեցրել է 38-րդ տեղը՝ հավաքելով 69,2միավոր, Ադրբեջանը՝ 58.8 միավորով զբաղեցրել է 96-րդ հորիզոնականը, Ռուսաստանը ստացել է 50,3 միավոր՝ հանգրվանելով 143-րդ տեղում: Վրաստանը (70,4 միավոր) եւ Թուրքիան (63,8 միավոր) զբաղեցրել են համապատասխանաբար 26-րդ եւ 67-րդ տեղերը:

2010թ. վարկանիշային աղյուսակը գլխավորել են ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները՝ Հոնգկոնգը՝ (89,7 միավոր), Սինգապուրը (86,1 միավոր), Ավստրալիան՝ (82,6 միավոր) եւ Նոր Զելանդիան (82,1 միավոր):