Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մայիսի առաջին շաբաթվա ընթացքում կայցելի Ադրբեջան։

Ինչպես հայտնում է APA-ն, վկայակոչելով Անկարայի պաշտոնական շրջանակները, այցը ծրագրված էր դեռեւս մարտին, սակայն հետաձգվել է մինչեւ մայիս։

Թուրքիայի նախագահի այցի մասին տեղեկատվությունը հաստատել է նաեւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը։ Նա նշել է, որ այցը տեղի կունենա ընթացիկ տարում, սակայն չի կոնկրետացրել, թե հատկապես երբ։