Լոս-Անջելեսի դատարանը մերժել է հռչակավոր ռեժիսոր Ռոման Պոլանսկու պաշտպանների միջնորդությունը՝ մեղադրյալի բացակայությամբ գործը քննելու մասին:

Ինչպես հաստատել է դատավոր Փիթեր Էսպինոզան, Ռոման Պոլանսկու դատավճիռը կարող է կայացվել միայն, երբ նա վերադառնա Կալիֆոռնիա:

AFP-ի տվյալներով, ռեժիսորի պաշտպանները արդեն մտադրություն են հայտնել բողոքարկել որոշումը:

Ներկայումս 76-ամյա Պոլանսկին գտնվում է տնային կալանքի տակ՝ Շվեյցարիայում:

Ռեժիսորը մեղադրվում 1977թ. անչափահաս Սամանթա Գեյմերին գայթակղելու մեջ: Ինքը՝ ենթադրյալ տուժողը, հրաժարվել է ռեժիսորի նկատմամբ հավակնություններից դեռ 1993թ., երբ նրանից խոշոր փոխհատուցում է ստացել եւ արդյունքում քանիցս կոչ է արել դադարեցնել քրեական հետապնդումը ռեժիսորի նկատմամբ: