Ուկրաինայում Չերնովցի-Կիեւ ուղեւորատար գնացքում պայթյունի հետեւանքով տուժել է 9 մարդ: Ինչպես հաղորդում է «Ունիան»-ը, հղում անելով Չերնովեցկի մարզի դատախազությանը, գնացքի երրորդ վագոնում հունվարի 24-ի երեկոյան, կայարանից դուրս գալուց մոտ 1 ժամ անց, պայթել է գազի բալոնը, որից օգտվում են ուղեկցորդները:

Տուժածներից 7-ը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վնասված վագոնի մնացած ուղեւորներին տեղափոխել են այլ սենյակներ:

Ուկրաինայի ՆԳՆ մամուլի քարտուղար Իննա Կիսելը հայտնել է, որ պայթյունի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` տեխնիկական անվտանգության կանոնները խախտելու մեղադրանքով: Նա նաեւ տեղեկացրել է, որ 9 տուժածներից 7-ը ուղեւորներ են, 2-ը` ուղեկցորդներ: Վնասված վագոնը առանձնացվել է, իսկ գնացքը մեկնել է իր երթուղով: