Անհայտ տղամարդը նախօրեին՝ հունվարի 25-ին կոշիկ է նետել Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրի վրա: AFP-ի տվյալներով՝ մոտ 50-ամյա տղամարդը հանել է կոշիկն ու նետել Սուդանի առաջնորդի վրա՝ Խարտումի կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ:

Չարագործի կոշիկը նպատակին չի հասել, իսկ տղամարդը ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից: 2009թ.

Միջազգային քրեական դատարանի նախադատական պալատը Ալ-Բաշիրի ձերբակալության թույլտվություն է տվել: Նրան մեղադրանք է առաջադրվել 7 կետով, որոնցից 5-ը վերաբերում են մարդկության դեմ կատարած հանցանքներին, 2-ը՝ ռազմական հանցագործություններին:

Արեւելյան աշխարհում կոշիկ նետելը համարվում է անարգանքի նշան: Բարձրաստիճան անձնաց նկատմամբ նման քայլը ժողովրդականություն սկսեց վայելել, երբ 2008թ. դեկտեմբերին լրագրող Մունտազեր Ալ-Զաիդին իր կոշիկը նետեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա: Բուշը կարողացավ խուսափել հարվածից, իր Զաիդին դատապատվեց երեք տարվա ազատազրկման: Լրագրողի անսովոր քայլը նրան ազգային հերոս է դարձրել արաբական աշխարհի երկրներում: