Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը, անխոս, բանակցությունների որոշակի փուլում կարող է ներգրավել գործընթացի մեջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Փոլուխովը, հաղորդում է Vesti.az-ը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, այդ մասին խոսք չկա եւ չի էլ կարող լինել:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, վկայակոչելով հակամարտության կարգավորման բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին, Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների մշակած՝ Մադրիդյան փաստաթղթի ներածական մասում ամրագրվել է հետագա բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը:




























