Բժիշկները վախենում են Մարյատ Բիկչուրինայի կյանքի համար, ով վիրավորվել էր «Դեդ Հասանի» վրա հարձակման ընթացքում: Նա շատ արյուն է կորցրել եւ եւ կյանքի հետ գրեթե անհամատեղելի վնասվածքներ ունի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կինը թեթեւ վնասվածքներ է ստացել եւ հաջող վիրահատության ենթարկվել:

Սկլիֆասովսկիի անվան ԳՀԻ-ի շտապօգնության բժիշկները վախենում են կանխատեսումներ անել քրեական հեղինակության 30-ամյա ուղեկցուհու փրկվելու վերաբերյալ:

Բուժհաստատության  ներկայացուցիչը հաղորդել է, որ տուժածը երկու թոքերի ծանր վիրահատության, ազդրի եւ ձվարանի վերքերի մշակման է ենթարկվել: «Կինն աստիճանաբար դուրս է գալիս շոկային վիճակից, բայց վիճակը կասկածելի է», - ասել է նա:

Բժիշկների խոսքով՝ տուժածը ողնաշարի շատ ծանր վնասվածք ունի եւ արյան հսկայական կորուստ, ինչը նվազեցնում է փրկվելու հնարավորությունը, գրում է «Ինտերֆաքսը»: Gazeta.ru-ի տվյալով՝ կինը 4,5 լիտր արյուն է կորցրել այն դեպքում, երբ հասուն մարդու օրգանիզմում ընդամենը հինգ  լիտր արյուն կա: Նրան թոքերի աշխատանքն ապահովող արհեստական սարք են միացրել:

Տարբեր տվյալներով՝ տուժածը կամ պատահական անցորդ էր, կամ «Հին ֆաետոն» ռեստորանի աշխատակցուհի, որտեղից սպանության պահին դուրս էր գալիս Ուսոյանը: