Նախօրեին Մոսկվայի կենտրոնում սպանված «օրենքով գող» Դեդ Հասանին (Ասլան Ուսոյան) պաշտպանում էին մասնավոր թիկնապահական ձեռնարկության աշխատակիցները: Հարձակման պահին նրա թիկնապահներից մեկը պատասխան կրակ է բացել քիլերի վրա, հաղորդել է Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը:
Հունվարի 16-ին Ուսոյանի անվտանգությունն ապահովել են հենց մասնավոր թիկնապահական ձեռնարկության աշխատակիցները: 24-ամյա եւ 28-ամյա թիկնապահները զինված են եղել տաբելային Իժ-71 (Մակարով) ատրճանակներով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Այն բանից հետո, երբ մարդասպանն «Վալ» ինքնաձիգից կրակ է բացել Ուսոյանի վրա, վերջինիս թիկնապահներից մեկը կրակել է ձեղնահարկի ուղղությամբ, որտեղ գտնվել է հանցագործը, սակայն հաշվի առնելով ձեղնահարկում արյան հետքերի բացակայությունը, թիկնապահը վրիպել է:
Ծանր վիրավորվելուց հետո «Դեդ Հասաինի» թիկնապահներն ու վարորդը տեղափոխել են Բոտկինի հիվանդանոց, որտեղ էլ «օրենքով գողը» մահացել է վերականդանացման բաժանմունքում:




























