Աթենքը կատարել է 2 մլրդ դոլարի չափով միջազգային ֆինանսական օգնություն ստանալու պայմաններից մեկը: Հունաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որ թույլ է տալիս կառավարությանը կրճատել 15 հազար աշխատատեղեր կառավարական կառույցներում:

Նոր օրենքը նաեւ վերջ է դրել աշխատատեղի ցմահ ամրագրման պրակտիկան: Իշխանությունները կարծում են, թե օրենքը կօգնի պետական հատվածին` թույլ տալով ազատվել անկարգապահ աշխատակիցներից եւ տեղեր ազատելով երիտասարդ ու տաղանդավոր մասնագետների համար:

Օրինագծի ընդունումն ուղեկցվել է բողոքի ցույցերով խորհրդարանի շենքի մոտ: Ցուցարարների կարծիքով, փաստաթուղթը կխորացնի գործազրկության վիճակը երկրում, որն առան այն էլ գտնվում է աննախադեպ մակարդակի վրա` 27,2 տոկոս: