Հուլիսի 2-ին Մատերանադարանի մոտ կայանալու է Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը, որը լինելու է արտոնված: Երեւանի քաղաքապետարանը այսօր քննարկել է հանրահավաքի դիմումը եւ որեւէ արգելող հանգամանք չի տեսել: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ին մաս կազմող Հանրապետություն կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արտակ զեյնալյանը դիմել էր քաղաքապետարանին՝ հանրահավաքի անցկացման մասին իրազեկելով: Այսօր իրազեկման հայտի քննարկման վերջնաժամկետն էր, եւ քաղաքապետարանն արտոնել է հանրահավաքը:
Ի դեպ, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «Փաստարկ» ակումբում հայտարարել է, որ արտահերթ հանրահավաքին հիմնականում ելույթ են ունենալու վերջին օրերին համաներմամբ բանտերից դուրս եկած արդեն նախկին քաղբանտարկյալները:



























