Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Եգիպտոսի հետ սահմանի երկայնքով արգելապատնեշի կառուցման ծրագրին: Այդ պատնեշի կառուցման անհրաժեշտությունը իսրայելական իշխանությունները բացատրում են նրանով, որ դա կկասեցվի ահաբեկիչների եւ թմրանյութերի մուտքը Իսրայել:
Նշենք, որ 240 կիլոմետր երկարությամբ պատնեշի կառուցման եւ դիտասարքերի տեղադրման համար կպահանջվի 358 միլիոն դոլար: Իսրայելի ոստիկանության տեղեկություններով` ամեն շաբաթ անօրինական ճանապարհով Եգիպտոսից Իսրայել է անցնում 100-200 մարդ:



























