Երուսաղեմի հնագետները քաղաքի պատմական կենտրոնում պեղումների ժամանակ գտել են ոսկե զարդեր ու ոսկեդրամներ պարունակող գանձարան, որոնք հրեական համայնքը թաքցրել է մեկուկես հազար տարի առաջ պարսիկ նվաճողներից:
VII դարին պատկանող գտածոների ժամանակային պատականելիությունը որոշել թույլ են տվել բյուզանդական կայսերի պատկերներով 36 ոսկեդրամները, իսկ պարզել գանձարանի տերերին օգնել է հրեական կրոնական խորհրդանիշներով (մենորա, շոֆար ու Թորայի ձուլակտոր) ոսկե շղթան:
Պեղումների ղեկավար Էյլաթ Մազարը հայտնում է, որ թանկարժեք իրերը թաքնված են եղել Վանքային լեռան մոտ գտնվող շինության հիմքում, ամենայն հավանականությամբ 614 թ.-ին: Այդ ժամանակ պարսից զորքերը բյուզանդացիներից խլեցին Երուսաղեմը, եւ քաղաքը կարճ ժամանակով անցավ Սասանյան արքայատան իշխանության ներքո:
Մազարը երրորդ սերնդի հնագետ է, եւ գանձերը անվանում է փառահեղ բացահայտում ու հաջողություն, «որը կյանքում մեկ անգամ է պատահում»: Հրեական համալսարանի իր գործընկեր, թվագրման մասնագետ Լիոր Զանդբերգը հիշեցրել է, որ Երուսաղեմում անցկացվող պեղումների ողջ պատմության ընթացքում սա ոսկե դրամների միայն երրորդ գանձն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:




























