Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի ազգային տոնի՝ Պետական անկախության օրվա առթիվ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 10-ին, Տաջիկստանի Հանրապետության խորհրդարանի նստաշրջանում ընդունվել է «Տաջիկստանի Հանրապետության պետական անկախության մասին» որոշումը: