Բեռլինի «Տեգել» օդանավակայանում, ասօր՝ սեպտեմբերի 10-ին օդանավի բեռնաթափման ժամանակ թունավոր նյութի արտահոսք է տեղի ունեցել: Հայտնի չէ, թե դա ինչ հեղուկ է եղել, սակայն արդեն վեց մարդ թունավորվել է:

Մարդկանց մոտ վերին շնչուղիների բորբոքում է սկսվել: Հինգ հոգու հիվանդանոց են տեղափոխել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Բեռլինի հրշեջ պահպանության ծառայության  ներկայացուցչի խոսքով՝ դաշնային ոստիկանության աշխատակիցները պարզում են կատարվածի հանգամանքները: Հայտնի չէ՝ միջադեպն ազդե՞լ է օդանավակայանի աշխատանքի վրա, թե՝ ոչ: