Հարավային եւ հարավ-արեւելյան Ասիայում բնակվող տղամարդկանց ¼ կյանքում գոնե մեկ անգամ կին է բռնաբարել: Նման տվյալներ է ստացվել բռնաբարության պատճառների ուսումնասիրության արդյունքում, որը ՄԱԿ-ն է պատվիրել:
Հիմնականում բռնաբարության զոհ են դառնում կանայք, որոնց հետ նրանց բռնաբարողները հարաբերությունների մեջ են, սակայն տասը դեպքերից միայն մեկում է բռնաբարվում անծանոթ կին կամ աղջիկ:
Հետազոտողները ուսումնասիրել են նաեւ դրդապատճառները, որոնց հիման վրա տղամարդիկ նման քայլի են գնում: Նրանց 3/4 հայտարարել է, որ պարզապես «իրավունք ունեն» բավարարելու իրենց ցանկությունները: Մի մասն էլ պատասխանել է՝ «հաճույքի համար, ձանձրույթից»: Տղամարդկանց մի խումբ էլ պատասխանել է, որ դա անում է «պատժելու համար»: 4-րդ խումբ տղամարդիկ կանանց բռնաբարում են «ալկոհոլի ազդեցությամբ», հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Հետազոտության հեղինակների հարցումներին մասնակցել է 10 հազար տղամարդ՝ Պապուա Նոր Գվինեայից, Ինդոնեզիայից, Չինաստանից, Կամբոջայից, Շրի-Լանկայից, Բանգլադեշից: Հարցումն անանուն է իրականացվել:





























