Հայտնի քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդիի որդի եւ ԱՄՆ-ի 35-ամյա նախագահ Ջոն Քենեդիի զարմիկ Ռոբերտ Քենեդի Կրտսերը անձնական օրագիր էր վարում, որում խոստովանում էր իր սիրախաղերի մասին: 2001թ.-ին դեռ կենդանության օրոք օրագիրը հայտնաբերել էր Ռոբերտ Քենեդիի 59-ամյա կինը՝ Մերի Ռիչարդսոն Քենեդին, ով 2012թ.-ի մայիսի 17-ին ինքնասպանությամբ վերջ էր տվել կյանքին: Սակայն օրագրի որոշ հատվածներ New York Post-ի թղթակցիների կողմից հրապարակվել է միայն այժմ:
Օրագրում կան կանանց անուններ, ընդ որում, յուրաքանչյուրը համարակալված է 1-ից 10-ը: Թվերը նշանակում են սեռական գործողություններ, որոնցից 10-ը նշանակում է սեռական հարաբերություն:
Ընդհանուր առմամբ օրագրում նշվում է 37 կանանց մասնին: Նրանցից 16-ը արժանացել են «10» գնահատականի: Օրինակ, 2001թ.-ի նոյեմբերը Քենեդու համար ակտիվ ամիս է եղել: Օրագրում նշված ամեն 22 օրում պատմում է առնվազն մեկ կնոջ մասին: Իսկ նոյեմբերի 13-ին Քենեդին նույնիսկ «եռակի խաղ» է վարել: Երեք տարբեր հանդիպումներ՝ «10», «3» եւ «2» համարի ներքո կայացել են մեկ օրում: Շատ կանայք օրագրում հիշատակվում են միայն անուններով: Դրանց թվում կան իրավաբաններ, բնապահպաններ, բժիշկներ, իսկ մեկ կին էլ ամուսնացած է եղել հայտնի դերասանի հետ, մեջբերում է հոդվածը InoPressa.ru-ն: «Ես կարծես Եդեմում ապրող Ադամ լինեմ, որն ունի ամեն ինչ, բացի արգելված պտուղից: Արգելված պտուղն այն միակն, ինչ ես հիմա ուզում եմ»,- 2001թ.-ի նոյեմբերի 5-ին գրել է նա:





























