Բուլղարիայի քաղաքացին, որը մոտ 60 տարեկան է, լճում լողալով անցել է ավելի քան 2 կմ՝ կապված ձեռքերով եւ ոտքերով: Նա այդ քայլին գնացել է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար:
Արտասովոր արարքը տղամարդ իրականացրել է Մակեդոնիայի հարավում գտնվող Օխրիդ լճում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Տղամարդուն տեղական լրատվամիջոցները կոչում են «երկկենցաղ մարդ»: Նա 2 ժամ 47 րոպեների ընթացքում մեջքի վրա լողալով անցել է 2 կմ 300 մ: Նրան նավակով ուղեկցել են բժիշկներ եւ ֆոտոլրագրողներ:





























