Բաղդադի շիական մզկիթում երկու պայթյունի հետեւանքով զոհվել է 33 մարդ: 55 մարդ էլ վիրավորվել է:
Հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի երեկոյան, երբ հավատացյալների խումբը աղոթքից հետո դուրս էր գալիս մզկիթից: Ըստ ականատեսների` սկզբում պայթել է մզկիթի մոտ կայանած մեքենան: Երբ մարդիկ հավաքվել են մեքենայի շուրջ, ամբոխի մեջ ինքն իրեն պայթեցրել է մահապարտ-ահաբեկիչը:
Պայթյունից անմիջապես հետո ոստիկանները կալանավորել են մի մարդու, որը նույնպես փորձել էր պայթեցնել իրեն: Սակայն տեղի բնակիչները, կասկածյալին խլելով ոստիկանների ձեռքից, դանակահարել եւ սպանել են:
Բացի մզկիթի պայթյունի զոհերից` սեպտեմբերի 11-ին Իրաքում այլ ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է եւս ինը մարդ, հայտնում է lenta.ru-ն:
Իրաքում բռնությունը վերջնի մի քանի աիսներին հասել է առավելագույնի: Սադամ Հուսեյնի օրոք բարձր պաշտոններ զբաղեցնող սուննիները, այժմ դժգոհ են իրենց վիճակից եւ պայքարում են իշխանության ղեկին գտնվող շիաների դեմ:




























